
Մոսկվայի «Սպարտակի» պաշտոնական կայքը հրապարակել է երկրպագուների վարկածով լավագույն ֆուտբոլիստների ցանկը:
Նրանց թվում են կիսապաշտպան Դենիս Գլուշակովը՝ առաջին հորիզոնական, Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը երկրորդն է. եռյակը եզրափակում է Խոսե Խուրարդոն:
Հիշեցնենք, որ նախորդ` 2012-13թթ. մրցաշրջանում լավագույնն էր ճանաչվել Դմիտրի Կոմբարովը: