ԸՆԹԱՑՔԻ ԺԱՄԱՆԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 27-ի կեսգիշերին Երեւան-Սեւան ճանապարհի 3-րդ կմ-ին Ալվինա Հ.-ի կողմից վարած «Համեր H-2» ավտոմեքենայից վայր ընկած 21-ամյա Նարեկ Զաքարյանը, ով մեքենայի սեփականատերն էր, մահացել է: Ըստ ոստիկանության կողմից տարածած հաղորդագրության` 21-ամյա Նարեկը ընկել եւ վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մեքենայի ոտնակի վրայից: Ըստ տարածված տեղեկությունների` վերջիններիս մեջ վիճաբանություն է տեղի ունեցել,  ինչի հետեւանքով Ալվինան նստել է «Համեր H-2» ավտոմեքենան եւ փորձել հեռանալ, սակայն Նարեկին հաջողվել է վազքով հասնել մեքենային: Նա ոտքը դրել է ոտնակի վրա, վայր է ընկել ու գիտակցության չգալով՝ մահացել է:




Լրահոս