
«Դա կոմերցիոն հարց է, այստեղ քաղաքականություն չկա»,-այսօր Սարդարապատի հուշահամալիրում, անդրադառնալով Ադրբեջանին ռուսական տանկերի վաճառքի հարցին, հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը:
Նա խորհուրդ է տվել նման հարցերի վրա կանգ չառնել՝ հիշեցնելով, որ իր երկիրը Հայաստանի հետ նույնպես ունի ռազմատեխնիկական հարաբերություններ, ու դրանում նույնպես առանձնահատուկ ոչինչ ինքը չի տեսնում: