Ռուսաստանը 2013թ.-ին աշխարհում երկրորդ տեղն է գրավել բնակչության մեկ շնչին բաժին ընկնող բոլոր գնումների համեմատ ալկոհոլի վրա ծախսվող գումարներով: Ըստ АиФ-ի, այս մասին հաղորդվում է Euromonitor անալիտիկ գործակալության նյութերում:
2013թ.-ին ռուսաստանցիները ալկոհոլի համար 61,5 մլն դոլար են ծախսել, որից 21,9 մլն դոլարը բաժին է ընկնում թունդ ալկոհոլային խմիչքներին, 27,5 մլն դոլարը` գարեջրին և 12 մլն դոլարը` գինուն: Ընդ որում, նախորդ տարվա համեմատությամբ մյուս գնումների համեմատ ալկոհոլի վրա ծախսված գումարի չափը նախորդ 2012թ.-ի համեմատ նվազել էր:
Անալիտիկ գործակալության ցանկում առաջին տեղը զբաղեցրել է Էստոնիան: 2013թ.-ին էստոնացիների ծախսած գումարների 6,5% -ը բաժին է ընկել ալկոհոլին: Երրորդ տեղում է Բելոռուսը (5,5%), այնուհետև Պերուն (5,4%), Լատվիան ու Լիտվան (յուրաքանչյուրը 5,3%):
Միջին հաշվով աշխարհում սպառողները ալկոհոլի վրա են ծախսում իրենց եկամուտների 1,5%-ը: