ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԿՐՃԱՏԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի քանի հասարակական կազմակերպություններ դիմում են հղել նախագահին, Ազգային Ժողովի, Սահմանադրական դատարանի նախագահներին, արդարադատության նախարարին եւ Հանրային խորհրդի նախագահին` պահանջելով կրճատել Հայաստանում ցմահ դատապարտվածների թիվը: Նամակի հեղինակների խոսքերով` իրենք համոզված են, որ ցմահ դատապարտյալների հարցում օրենսդրական ճկուն մեխանիզմներ ստեղծելով եւ գործերի վերանայմամբ` հնարավոր կլինի էականորեն կրճատել ցմահ դատապարտյալների թիվը` որոշ դեպքերում ապահովելով նրանց վերադարձը հասարակություն: Դիմումին կողմ ստորագրել են 7 ՀԿ-ներ:




Լրահոս