Պետք է աշխատել հետագայում ևս Հայաստանը մեկուսացման մեջ պահել. Իլհամ Ալիև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը պետք է շարունակի մնալ շրջափակման մեջ. երեքշաբթի Բաքվում Հանրապետության օրվա առթիվ իր ելույթում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ակիևը. տեղեկացնում է Day.az-ը:

«Մենք պետք է հնարավորինս աշխատենք Հայաստանն այսուհետ ևս մեկուսացման մեջ պահել: Թեև ներկայումս նա լիովին մեկուսացված չէ, այլ երկրների հետ նրա դռները բաց են: Սակայն մենք մեկուսացրել ենք Հայաստանը բոլոր տարածաշրջանային ծրագրերից, ինչի արդյունքում Հայաստանից նկատվում է զանգվածային արտահոսք», – հայտարարել է Ալիևը:

Նրա խոսքով՝ համաձայն վիճակագրական տվյալների՝ երկրից տարեկան արտագաղթում է 80-90 հազար մարդ:




Լրահոս