
Նյու Յորքում երեքշաբթի դատարանի դահլիճից ազատ է արձակվել ամերիկյան LulzSec հաքերային խմբավորման ղեկավարներից մեկը` Հեկտոր Խավյեր Մոնսեգուրը, որը հայտնի է նաև «Սաբու» մականունով:
ԱՄՆ-ի իշխանությունների հաղորդմամբ՝ նա համագործակցել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի հետ և օգնել կանխել 300 կիբերհարձակումներ:
Ավելի վաղ ենթադրվում էր, որ Մոնսեգուրը կարող է դատապարտվել երկարաժամկետ բանտարկության, սակայն դատարանը հաշվի է առել այն հանգամանքը, որ նա օգնել է իշխանություններին, տեղեկացնում է itar-tass-ը: