Երեկ, մինչ նախագահական նստավայրում զինվորականները պարգեւներ էին ստանում, զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները դրսում բողոքի ակցիա էին անցկացնում նախագահական նստավայրի դիմաց, սակայն նրանց այդպես էլ թույլ չտվեցին մոտենալ նախագահին ու հիշեցնել նրան իր խոստման մասին: Զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները ստիպված հավաքվել էին նախագահի նստավայրի հակառակ մայթին, որպեսզի նախագահը նկատի իրենց: Նրանց հատկապես վրդովեցրեց այն, որ պարգեւներ ստացած զինվորականներից որեւէ մեկը նախագահականից դուրս գալուց հետո չմոտեցավ իրենց եւ չհետաքրքրվեց իրենց խնդիրներով:
ՈՉ ՈՔ ՉՄՈՏԵՑԱՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ