ԵԱՀԿ դիտորդները կարող են հեռանալ Ուկրաինայից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Վոլֆգանգ Իշինգերը հնարավոր է համարում Ուկրաինայում դիտորդական առաքելության աշխատանքի դադարեցումը: Այս մասին նա հայտարարել է գերմանական հհեռուստատեսություններից մեկի եթերում՝ մեկնաբանելով Դոնեցկի մարզում դիտորդական խմբի անհետարալու փաստը. գրում է ИТАР-ТАСС-ը:

«Մենք հստակ չգիտենք, թե նրանք որտեղ են գտնվում», – ասել է Իշինգերը: Նրա խոսքով՝ կարելի է ենթադրել, որ դիտորդները գտնվում են խմբավորումներից մեկի ձեռքում: «Եթե իրավիճակը (Ուկարինայում) վտանգավոր լինի մեր աշխատակիցների կյանքի և առողջության համար, վախենում եմ, որ ստիպված կլինենք նրանց ետ կանչել», – նշել է ԵԱՀԿ ներկայացուցիչը:

Դոնեցկում կորած չորս դիտորդները Էստոնիայի, Թուրքիայի, Շվեդիայի և Դանիայի քաղաքացիներ են: Նրանց հետ կապը կորսվել է երկուշաբթի:




Լրահոս