
Ադրբեջանական աղբյուրների տեղեկությունների համաձայն՝ մաիսի 27-ի լույս 28-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական կողմը 2 զոհ և 1 վիրավոր է ունեցել:
Ինչպես տեղեկացնում է Day.az-ը, զոհվածների թվում են Ադրբեջանի ԶՈւ կապիտան Ֆիքրեթ Մամեդովը և ենթասպա Խուդավերդի Աբիլովը: Զինծառայող Մեհման Միրզազադեն ծանր վնասվածք է ստացել:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր armlur.am-ը, մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը` ժամը 02:55-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը, որը կասեցվել էր ԼՂ պաշտպանության բանակի պատասխան գործողությունների շնորհիվ: