Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացն իր հունով շարունակվում է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Այն հարցին, թե ինչպես է գնահատում բանակցային գործընթացը, արտգործնախարարը նշեց.
«Վերջին անգամ, երբ իրենք տարածաշրջանում էին, այցելեցին և հանդիպումներ ունեցան ՀՀ-ում, ԼՂՀ-ում, Ադրբեջանում ղեկավարության հետ: Բնականոն հունով գործընթացը շարունակվում է», – հայտարարեց նա::
Լրագրողի այն հարցին, թե նրան չի մտահոգում այն փաստը, որ հակառակորդը շարունակում է զինվել, և նրան զենք է վաճառում ՀՀ-ի ռազմավարական գործընկեր համարվող ՌԴ-ն, Նալբանդյանն արձագանքեց . «Դա մտահոգում է միջագային հանրությանն ու եռանախագահող երկրներին, որոնք կոչ են անում համապատասխան քայլեր ձեռնարկել հրադադարի ամրապնդման, դիպուկահարների դուրս բերման համար,և համապատասխան մեխանիզմ է ստեղծում, որը կզբաղվի հետաքննություններով և հրադադարի խախտումներով»:
Անդրադառնալով կիրակի օրը Ուկրաինայում տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրություններին՝ նա նշեց, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն արդեն իսկ շնորհավորել է նորընտիր նախագահին: