ՀԱՐՑ. Կցանկանայի իմանալ, թե շուկաներում եւ առեւտրի կետերում օգտագործվող կշեռքները որ կազմակերպության կողմից են ստուգվում:
ՊԱՏԱՍԽԱՆ. Բոլոր չափման միջոցները, այդ թվում կշեռքները, տարին մեկ անգամ ենթակա են ստուգաչափման Չափագիտության ազգային ինստիտուտի կողմից, որի դրական արդյունքները վավերացվում են ստուգաչափման դրոշմով չափման միջոցի վրա եւ (կամ) անձնագրի վրա եւ (կամ) տրվում է ստուգաչափման մասին վկայական: Իսկ չափագիտական կանոնների ու նորմերի պահպանման, այդ թվում չափման միջոցների վիճակի ու կիրառման ճշտության որոշման պետական չափագիտական վերահսկողությունն իրականացվում է Շուկայի եւ սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչության կողմից:
սպառողների շահերի պաշտպանության
պետական տեսչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Գործող կարգում, ինչպես միշտ, ամեն ինչ հրաշալի է ներկայացված: Խնդիրն այն է, սակայն, որ կշեռքների համապատասխանություն կոչվածը չափազանց պայմանական հասկացություն է, եւ 1 կիլոգրամը հազվադեպ կարող է ուղիղ հազար գրամ լինել: Արդյունքում` ամեն քայլափոխի սպառողը խաբվում է: