«ՆՐԱՆ ԱՍՈՒՄ ԵՆՔ` ՄԵՐ ՍԱՍՈՒՆ, ՔԵԶ ԱՍՈՒՄ ԵՆՔ՝ ՇԱԿԱԼԵՆԿՈ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էս մայիսյան լարված, հոգս ու ցավի օրերին հրազդանցիների խոսք ու զրույցը երկու նմանակների մասին է՝ ուր գնում ես Կովալ ու Կոնչիտա է։ Ինչ արած, մեր օրն էլ օր չէ։

Կովալը օրերս հարցազրույց է տվել։ Իսկ մենք Հրազդանում մտածում էինք, որ սա խոնավ գաջի նման մեռել է։ Պարզվում է, որ ինքն էլ է գլխի ընկել ու մեսիջ է ուղարկում, թե մեռած եմ, բայց էնքան էլ մեռած չեմ։ Դեռ կարաք մի երկու պատի էլ ծեփեք ու սվաղեք։
Ախր Սասունն ա մեղավոր՝ ինչի՞ էր ասում «Աստված հոգին լուսավորի»։ Բայց հոգի պիտի լինի չէ՞, որ Աստված էլ լուսավորի։ Չողորմածիկ Էքս մարզպետը պատմում է, որ «մեղա, մեղա», մարզ է զարգացրել, քաղաքներ, գյուղեր է ծաղկացրել, կառուցապատել, լուսավորել ու զարդարել, որ մարզում մեծ ու փոքրով սիրում են նրան՝ է՛լ շինարար, է՛լ ինժեներ, է՛լ ուսուցիչ, է՛լ բանվոր ու գյուղացի:
Կովալն ասում է, ես սիրում եմ բոլորին, սիրված եմ բոլորի կողմից, բացի մի մարդուց, այդ մարդն էլ Սասունն է։ Ինքը կարող էր պաշտոնավարել, բայց անձամբ է դիմել կառավարությանը եւ նախագահին, որ իրեն ազատեն աշխատանքից։ Դուք հավատացի՞ք։ Մենք էլ։ Սա ասում է այն Կովալը, որ հայտնում էր, թե ինքը համարյա Մոհամմադ Քադաֆին է, իրեն ազատող չկա, ինքը կաշխատի ինչքան քեֆը կտա։ Պատկերացնել կարելի է, որ այս անփոխարինելի սնապարծի դատարկ ծերունական խորոզություններին հավատացողներ կային ե՛ւ մարզում, ե՛ւ մարզկենտրոնում։ Դյուրահավատների թուքն անգամ չորանում էր բերաններում։ Իրականում սա գավառական ավանտյուրիստի եւ կարիերիստի տիպիկ գործելաոճ է։ Հիմա էլ իր կամքով դիմում է գրել։ Ակամայից հիշում ես հայտնի անեկդոտը՝ «Համեստ չլինես, ի՞նչ պիտի անես»։
Հիմա Սասունի, քեզ սիրող ժողովրդի, քո վաստակի, Օմարի, Արցախյան գոյապայքարի, մեր քաղաքի, քո «մարտական ու մարդկային սխրանքների» եւ այլնի մասին շատ կարճ, որովհետեւ քեզ հետ գրավոր խոսելն անգամ զզվելի է։ Բայց ինչ արած՝ սա թող լինի «ծերուկն անտանելի է դարձել» շարքից՝ ակնկալիքով, որ կսսկվես վերջնականապես։
Կոտայքում քեզ սիրող մարդ չկա, այլ կա մի մարզ ժողովուրդ, որը թքած ունի քեզ վրա։ Այնքան ճղճիմ ու զզվելի էիր, որ գնալդ անգամ աննկատ մնաց։ Ինչպես ասում են խոյեցիները. «Ցանամրոցի շան նման պոչդ պահած եկար, պոչդ պահած գնացիր, հողերը քո գլխին ու բերողիդ գլխին»։
Եղվարդի տարածաշրջանում դու կլոր զրո էիր, քեզ ինչու՞ պիտի սիրեն ու հիշեն։ Ասացինք ու հիշեցինք պռոշյանցիներին. ի՞նչ եղավ ցպահանջ քեզ հասցեագրված պսակը։ Ուղարկված էր քեզ անձամբ եւ ի սրտե, ողողված դաշնակցության սրտաբուխ ու հորդաբուխ թուքումրով։ Քեզ հալալ։
Կոտայքի տարածաշրջանում դու կրկնակի զրո էիր։ Չեղած բան։ Իսկ չեղած բանը չեն սիրում կամ ատում։ Կա՛մ կա, կա՛մ չկա:
Չարենցավանում քո «անբասիր» կյանքով ու կեղտոտ բնավորությամբ համարվում ես բարձրագույն «պիլոտաժի» խարդախ, խաբեբա, «մուտիլովշիկ»` բանսարկու, «բոչկա» գլորող, գիր տվող, տուն քանդող, դրամաշորթ, պիղծ ու այլասերված եւ կմնաս այդպիսին հավերժ, ինչպես քաղաքային աղբը։ Չարենցավանում է քո թալանի հիմնական մասը՝ է՛լ գործարան, է՛լ ռեստորան, է՛լ ջերմատուն, է՛լ քաղաքապետարան, է՛լ հազար ու մի ծածուկ զիբիլներ։
Բայց Կոտայքի հավաբուծարաններից մի 2 հավ մտածում են, որ դու մաքուր մարդ ես, մաքուր պաշտոնյա, իսկ այդ անասելի կարողությունը Չարենցավանում, Ծաղկաձորում, Հրազդանում, Աբովյանում եւ երկրի այլ վայրերում ու արտերկրում քեզ է մնացել ոչ թե քո 13 տարվա ավարի, այլ ալափարսեցի Սուրենի քրտնաջան աշխատանքի շնորհիվ։
Հիմա հասանք մարզկենտրոնին. Հրազդանում ջահելները ասում են. «Քանի սաղ էր` հաչոցը չէր կտրվում, հիմա սատկելա, հոտը չի կտրվում»։ Ինչեր միայն դու չարեցիր Հրազդանում։ Իսկական խրախճանք ժանտախտի պահին։ Ավերակված գյուղ, գավառական քաղաք, պառակտված բնակչություն, բեւեռացված հարաբերություններ, ոտնահարված ավանդույթներ, արժեքներ, հաց ու սրբություն, վխտացող մատնիչներ ու գործակալներ, զրպարտանքներ, ագահություն, պետական ու համայնքային ունեցվածքի լկտի թալան, անդադար թալան։
Առնետների ու զեռունների ստվար զանգված մանկավարժական, առողջապահական կոլեկտիվներում, անսանձ, սոսկալի կաշառակերություն ամենուրեք։ Քայքայված քաղաք, բնակֆոնդ, կոմունիկացիաներ, ավերակ ճանապարհներ, կեղտ ու փոշի։ Դու մարզպետ չէիր, դու իսկական վարակ էիր, վարակ եկար, համաճարակ գնացիր։ Ժողովրդի սիրելի մարզպետը «սպեցնազ» չի բերում, իր ժողովրդին ջարդում։ Հիմա էլ քո օմոնական գարշելի մռութը քո հոգեորդի քաղաքապետ Արամի հետ տեղադրված է ինտերնետում՝ ողջ աշխարհին ի տես։ Ի դեպ, հրազդանցիներով ցանկություն ունենք վերանորոգելու միկրոշրջանի հանրային զուգարանը եւ ի հավերժացումն 2005 թվականի մայիսի 29-ի «ռազմական սխրանքի»` անվանակոչել քո գարշելի անունով։
Եվ ի՞նչ իրավունքով ես դու Սասունի մասին խոսում կամ նրա անունը տալիս։ Գուցե որոշակի շեղումներ ունես։ Դիմիր հոգեբաններին։ Սողալու համար ծնվածը արծվից հասկանալ, ավաղ, չի կարող։ Արծվին հասկանալու համար հարկավոր է մի քիչ երկինք լինել։
Այդ քո ասած «ահավոր, ողորմելի դավաճան» Սասունը մեր Սասունն է, մեր գանձը։ Նրան ասում ենք` մեր Սասուն, քեզ ասում ենք՝ Շակալենկո։
Իսկ ողորմելի, դավաճան, եւ ահավոր բառերն էլ քո հասցեին տարիներ ի վեր հնչեցված բաներ են , որ շշկռվելով` փորձել ես «պերեադրեսացիա» անել։
Էդ ի՞նչ Օմարի մասին ես խոսում, այ «պամպերս»։ Ախր դու ուր, Օմարն ուր։ Օմարի տարիներին դու «զավոդում կառ ու պաչեւնիկ» էիր ծախում: Հետո ՀՀՇ- ամերձ քծնանք, վաշխառուական ձեռքբերումներ, հետո անարժանդ ընտրեցիր «Արժանապատիվ ապագա», հետո Կ. Դեմիրճյանի անդրավարտիքի փողքի մեջ, հետո շակալի գողոն Չարենցավանում, հետո կաթոլիկ ՀՀԿ, հիմա էլ անտեր ու դուրս, օգտագործված մի բան։ Քո շահի համար սրա-նրա կամակատար դառնալն է՞ քո սկզբունքայնությունը, մոռացե՞լ ես պաշտոն ստանալու համար ոնց էիր սողում Սասունի ոտքերի տակ, այ ապերախտ։ Իսկ Սասունը երբեք չի դարձել որեւէ մեկի կամակատարը ու չի մնացել այն մարդկանց կողքին, ովքեր արհամարհելով ժողովրդին՝ տանում են կործանման։
Օմարը, Շուշին, Հայրենիքն ու ոգեղենությունը քո նման սողունի խելքի բանը չեն։
Կարիճի մի տեսակ կա, որ անսահման չարությունից ինքն իրեն է խայթում։ Ախր այ շակալ, Սասունը մի պատմություն է, դու՝ կարճ դասամիջոց, Սասունը մեր պատմության փառավոր էջն է, դու՝ մի անգույն զուգարանի թուղթ։ Սասունը Արցախ է ազատագրել, դու գրավել ես Վանատուր թաղամասում նստացույց անող ազատամարտի նվիրյալ, հաշմանդամ Արշավիրի գլխավերեւի վրանը։
Ինչի համար ես ուզում անունդ անընդհատ տեսնել Սասունի կողքին։ Արջն ու օձը իրար հետ չեն կարող ճանապարհ գնալ։ Թույն, թարախ ու նախանձ կա մեջդ։ Հենց այդտեղ է սկսվում տարբերությունը։ Սասունի մարմնում լիքը բեկոր է, քո մարմնում՝ թարախ։
Սասունը լեգենդ է կենդանության օրոք, մի ողջ ժողովրդի սիրելին՝ Արաբոյի, Անդրանիկի, Գեւորգի, Նժդեհի շառավիղը, որի մասին գրքեր են գրվում, երգեր են ձոնվում։ Այսքանից հետո դե եկ, Կովալ, ու մի ցխկվիր: Չէ, էստեղ քեզ ոչ մի հոգեբան չի փրկի, հաստատ։
Որպես փառապանծ զինվոր ու հրամանատար բազմաթիվ մեդալների ու շքանշանների մեջ Սասունին շնորհվել է մի գեղեցիկ ու ազդեցիկ հուշամեդալ՝ Արցախի մայրական երախտագիտություն։
«Գլուխդ կխուզեմ կկոխեմ բերդ, չեմ նայի, որ վաստակած ուսուցչուհի ես» կամ «Ես քո ախալքալաքցի մերը…», այս եւ նման շատ խոսքերի հեղինակն էլ դու ես։ Հիմա գոնե հասկանում ե՞ս նա ով է, դու ինչ ես եւ ինչերի ցուցակում ես։ Հիմա, երբ քո սին փառքի պղպջակներց ցած ես գլորվել ու հայտնվել քո հասանելիք արժանի տեղում, ցանկալի է իմանալ. ինչպե՞ս ես ուզում, որ վիրահայերը հարաբերվեն քեզ հետ։ Կամ այն վաստակած ուսուցչուհին ինչպե՞ս է որոշում ի պատասխան վարվել քո գլխի հետ։ Չէ, ողորմելի շակալ, երեւի հասկացար, որ պաշտոնը իրոք խիար է, իր բոլոր հետեւանքներով։
Եվ ամենակարեւորը, էդ ի՞նչ 10-12 զոհված տղերքի մասին ես բարբաջում, այ ողորմելի։ Այդ ի՞նչ ստոր հերյուրանքներ ես փորձում տարածել մեր հրամանատարի մասին, այ թուրք, մենք ենք եղել Օմարում նրա կողքին եւ շատերի կյանքն ենք փրկել, այդ ի՞չ զոհերից ես խոսում, այ մոլլա: Իսկ զրպարտությանդ համար պատասխան ես տալու ոչ թե մեր հրամանատարին, այլ մեզ, սա լավ հիշիր, մեր համար թուրքը թուրքա։ Բայց չկարծես, թե պաշտոնից դուրս ես եկել դրա համար ենք ասում, վստահ ենք, որ վաղը մեկի տակը պառկելով` էլի մի պաշտոն կստանաս։ Այնպես որ, պատասխան տալը դրա հետ կապ չունի։
2008թ. մարտին շղթայակապ Սասունի համար ողջ հայությունը աղի արցունք էր թափում: Բայց Երկիր մոլորակի վրա երկու տեղ կար, որտեղ պիղծ խրախճանքներ էին կազմակերպվել։ Հրճվում էին միայն ալիեւյան Ադրբեջանում եւ … Կոտայքի մարզպետարանում՝ քո նման ստորի ու տականքի թամադայությամբ։
Սասունի համար մի անհանգստացիր, եւ Աստծո դատաստան մի հոխորտա։ Պիղծերի կանչերին աստված անհաղորդ է, դու քո հուդայական գոյությունը քարշ տալու մասին մտածիր։ Իսկ Սասունին Աստծո օրհնանքը փրկեց 1992 թվականին, երբ նրա ողջ մարմինը քրքրված էր արկի բեկորներից…
Քո մեջ անհույս պարտվածի անօգնական ոռնոց է լսվում։ Քեզ չհաջողվեց Հրազդանը կոտրել, ծնկի բերել: Դու այդ ծրագրով էիր եկել. կամ քեզ դրա համար էին ուղարկել, կամ դու էիր այդ երաշխիքները տվել տերերիդ։ Աշխարհի բոլոր այլանդակ խաղերը խաղալու գնով՝ դա քեզ չհաջողվեց։ Քո մռութին թքեց կոտայքցի մանկավարժը, ճարտարապետը, իրավաբանը, արհեստավորը, վաճառականը, բանվորը, գյուղացին, դու պարտվեցիր անվերջ ու անվերջ։ Ամեն մի ընտրություն քո համար դարձավ նոր ձախողում. փռեցիր միլիոնավոր դոլարներ, բայց դարձյալ ձախողեցիր, ինչպես միշտ։ Հիշիր Հրազդանի քաղաքապետի վերջին ընտրությունները՝ Հայաստանի բոլոր պաշտոնյաներին արտասվալից աչքերով, խնդրանքով, աղաչանքով, շալակով բերեցիր Հրազդան, Ռնդամալը սարքեցիր սուրբ աղոթատեղի, գումարած դրսից բերված եւ Հրազդանում գրանցած 7000 ընտրողները եւ դարձյալ ցավալի ձախողում։ Այդ օրերին Հրազդան չեկան միայն Պան Գի Մունը, Հռոմի պապն ու Քեթրին Էշթոնը։ Սասունին ոչ միայն 10։0 չհաղթեցիր, այլ խայտառակ ձեւով պարտվեցիր՝ քամուն տալով 1 Գազել դոլար։ Իբր գրանցեցիր հաղթանակ։ Բայց ինչպես լինում է միշտ, սա քո Պյուռոսյան հաղթանակն էր։ Քեզ շնորհավորելու փոխարեն պարգեւատրեցին թուքումրով, որը բերեց քո այսօրվա դիմումին։
Չհասկացար տգետի նման, որ քո մարզպետ նշանակվելով ու աշխատելով պարտական ես միայն Սասունին։ Նրա ինադու էին քեզ հանդուրժում, իբր քաջալերում, իբր պահում։
Մեր երկիրը, մեր ժողովուրդը, մեր քաղաքը, մենք, մեր Սասունը այս սուրբ հողի վրա կանք ու կմնանք միշտ։ Այնպես որ, դիակը հիմա դու ես ե՛ւ քաղաքական, ե՛ւ բարոյական:

Սասուն Միքայելյանի զինակից եւ գաղափարակից ընկերներ
12.05.2014թ.




Լրահոս