ՄԱՐԶԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ Է ՇԱՐՔԱՅԻՆԻՆ

Բանակում, ցավոք, շարունակում են հաճախակի գրանցվել դեպքեր, երբ միջանձնային չկարգավորված հարաբերությունների հետեւանքով անգամ անմեղ կատակը դառնում է սպանության պատճառ: Ահավասիկ նման եւս մի դեպք, որը, բարեբախտաբար, մահացու էլք չի ունեցել: Երեւան քաղաքի բնակիչ, 1994թ. ծնված Սարգիս Խաչատրյանը, հանդիսանալով ՀՀ ՊՆ զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, 2014թ. հունվարի 13-ին՝ ժամը 21-ի սահմաններում զորամասի լսարանում շարքային Գագիկ Մադոյանի հետ կատակելու ընթացքում վրդովվել է, երբ միջամտել է նույն վաշտի ժամկետային զինծառայող, շարքային Վարդան Վարդանյանը: Արդյունքում նա բռնություն է գործադրել վերջինիս նկատմամբ` գրպանում եղած կենցաղային դանակով հարվածելով Վարդան Վարդանյանի որովայնի շրջանին եւ վերջինիս առողջությանը պատճառելով թեթեւ վնաս: Ս. Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր.օրենսգրքի 358.1 հոդվ. 3-րդ մասի 3-րդ եւ 4-րդ կետերով («Զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում ստորադասին (ենթակային) ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը ստորադասի (ենթակայի) կամ նրա մերձավորի նկատմամբ, եթե դա կապված չէ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ, զենք կամ որպես զենք օգտագործվող այլ առարկա գործադրելով, առողջությանը թեթեւ կամ միջին ծանրության վնաս պատճառելով»): Ս. Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողությանը հանձնելը: Սույն քր.գործով դատավարությունը ներկայում ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս