
Գերմանական «Համբուրգի» կիսապաշտպան Ռաֆայել վան դեր Վարտը Հոլանդիայի հավաքականին չի կարողանա օգնել Բրազիլիայում կայանալիք աշխարհի 2014թ. առաջնության ժամանակ. հայտնում է goal.com-ը:
Նշվում է, որ գերմանական ակումբի ֆուտբոլիստը վնասվածք է ստացել ազգային թիմի մարզման ժամանակ:
Նշենք, որ այս օրերին թիմը հավաք է անցկացնում Պորտուգալիայում՝ նախապատրաստվելով ԱԱ-2014-ին:
Հիշեցնենք, որ ԱԱ-2014-ի խմբային փուլում հոլանդացիները մրցելու են իսպանացիների, չիլիացիների և ավստրալացիների հետ: