Պատգամավորի որդին հոր ծառայողական մեքենայով բախվել է “”Ֆոլցվագեն Տուարեգ””-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ փետրվարի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես դեպքի վայրից “”Առավոտին”” հայտնել է  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21.00-ի սահմաններում Տերյան փողոցում “”Հունդայի Սոնատա”” մակնիշի 097 ՕՕ 11 համարանիշի ավտոմեքենան բախվել է “”Ֆոլցվագեն Տուարեգ”” մակնիշի 55 OP 551 համարանիշի ավտոմեքենային։ Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ “”Հունդայի Սոնատա”” ավտոմեքենան սպասարկում է Ազգային ժողովի պատգամավոր “”Կարամելի Հարութ”” մականվամբ Հարություն Ղարագյոզյանին։ Վթարի վայրում հավաքվածները ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին փորձում էին համոզել, որպեսզի վթարը չձևակերպվի։ Սակայն, ՃՈ աշխատակիցները չընդառաջեցին։ “”Հունդայի Սոնատա””-ն վարել է 26-ամյա Միքայել Ղարագյոզյանը, իսկ “”Ֆոլցվագեն Տուարեգ””-ը՝ 20-ամյա Նարեկ Աղաջանյանը։  




Լրահոս