ՌԴ և Ադրբեջանի բարեկամությունը` տարածաշրջանային անվտանգության գրավական. Վ. Պուտին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ազգային տոնի` հանրապետության օրվա առթիվ. տեղեկացնում է Day.Az-ը:

«Բարիդրացիական զգացմունքների և փոխադարձ հարգանքի վրա խարսխված ռուս-ադրբեջանական հարաբերությունների դրական դինամիկան վկայում է մեր ռազմավարական գործընկերության ամրության մասին», – ասվում է ուղերձում:

Նախագահ Պուտինը վստահություն է հայտնել, որ երկու երկրների սերտ համագործակցությունը հետագայում ևս կզարգանա «գլոբալ և տարածաշրջանայի անվտանգության և կայունության» ապահովման նպատակով:

Armlur.am-ը հիշեցնում է, որ վերջերս Ռուսաստանն արդիական զենքի մեծ խմբաքանակներ է վաճառել Ադրբեջանին, և ռուսաստանյան զենքի մատակարարումը ադրբեջանական բանակին կշարունակվի նաև հետագայում:

Նշենք նաև, որ այս պահին ՀՀ նախագահի պաշտոնական կայքում Հայաստանի ազգային տոնի` Առաջին հանրապետության օրվա առթիվ շնորհավորական ուղերձը բացակայում է, և մնում է անհայտ՝ արդոք Վլադիմիր Պուտինը կշնորհավորի նաև իր երկրի ռազմավարական գործընկեր Հայաստանի նախագահին և ժողովրդին:




Լրահոս