
Այս պահին armlur.am-ի թղթակիցներին Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկի վրա գտնվող «Մոսկվիչկա» սուպերմարկետի անվտանգության ծառայության աշխատակիցն ու սուպերմարկետի իրավաբանը թույլ չեն տալիս դուրս գալ խանութի տարածքից:
Պատճառն այն է, որ ընդմիջման ժամին «Մոսկվիչկայից» գնված բրնձրով փլավի մեջ armlur.am-ի թղթակիցն ապակու կտոր էր հայտնաբերել, ինչի պարզաբանման նպատակով տեսախցիկով «զինված» այցելեց խանութ: Քիչ առաջ մեր աշխատակիցները զանգահարեցին խմբագրություն և հայտնեցին եղելությունը: Նրանք արդեն 20 րոպե է՝ սուպերմարկետի նկուղում են: Լրագրողներից պահանջում են ջնջել լուսանկարներն ու տեսաձայնագրությունը, և միայն դրանից հետո նրանց ազատ կարձակեն:
Հիշեցնենք, որ սուպերմարկետների այդ ցանցը պատկանում է Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի ընտանիքին:
Մանրամասները՝ շուտով: