Հրապարակ. Ամենայն ազնվությամբ ասեմ` ես չեմ ուզում դառնալ Աժ նախագահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրաթերն այսօրվա համարում շարունակել է հարցազրույցը ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ հարցազրույցը, որից մի հատված ներկայացնում ենք ստորև.-Վերջին շրջանում Դուք շատ շրջագայեցիք, ինչը խոսակցությունների, վերլուծությունների տեղիք տվեց: Մասնավորապես Ռուսաստանում Ձեր հանդիպումների մասին ասում էին, որ Դուք այնտեղ քաղաքական համաձայնություն եք ձեռք բերել առաջիկայում Աժ նախագահի պաշտոնի հետ կապված: – Նախ, բոլոր համաձայնությունները ձեռք են բերվում մեր երկրում, և երկրորդ` ամենայն ազնվությամբ ասեմ, որ ես չեմ ուզում դառնալ Աժ նախագահ: Ընդհանրապես չեմ ուզում դառնալ պատգամավոր: Ես արդեն հոգնել եմ, քանի որ եղել եմ Աժ բոլոր գումարումների պատգամավոր:-Բայց ցուցակը Դո՞ւք եք գլխավորելու:Այո, ես եմ գլխավորելու, բայց սա իմ վերջնական որոշումն է: Ես իմ աշխատանքից գոհ եմ և ինձ շատ լավ եմ զգում իմ աշխատանքում: Իմ աշխատանքը կախված է մեկ մարդուց` երկրի նախագահից, և մենք շատ լավ հարաբերություններ ունենք: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա ասեմ, որ ես այնտեղ ունեմ շատ լավ բարեկամներ, որոնց հետ համագործակցում ենք: Այդ թվում` իմ ռուսաստանյան կոլեգաներ Պատրուշևը, Բորդյուժան և այլոք: Դրա մեջ վատ բան չկա:Ասում են, որ Դուք հիմա Սերժ Սարգսյանի ամենավստահելի մարդկանցից եք, ում հետ խորհրդակցում է:- Իհարկե, ես ամենօրյա կապի մեջ եմ նախագահի հետ աշխատանքի բերումով: Ասեմ նաև, որ Սերժ Սարգսյանը, որպես մարդ, շատ լավ ընկեր է:Իսկ իր կողմից Ձեր հանդեպ ունեցած վերաբերմունքը ինչո՞վ կարելի է բացատրել: Գուցե իրավահաջո՞րդ է տեսնում Ձեր մեջ:- Դրա մասին խոսելը հիմարություն է: Իր վերաբերմունքն էլ պայմանավորված է երևի իմ աշխատանքով, իմ շիտակությամբ, իմ նվիրվածությամբ, սկզբունքայնությամբ:   




Լրահոս