Երկիր. Հիմա էլ բնակիչների դռները սկսել են թակել ոստիկանության թաղային լիազորները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թերթը հիշեցնում է, որ օրերս գրել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Հարավարևմտյան թաղամասի բազմահարկ շենքերի բնակիչների գիշերային այցելուներ ունենալու մասին, որոնք ներկայացել են որպես ոստիկանության անձնագրային բաժանմունքի աշխատակիցներ, գրանցել բնակիչների անձնագրային տվյալները և պատճառաբանել, որ հանձնարարություն ունեն ստուգելու քաղաքացիների անձնագրերի վավերականությունը: Ըստ թերթի տեղեկությունների, անկոչ հյուրերը Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ) “”ձայնահավաքներն”” են: Հրապարակումից հետո, ըստ “”Երկիրի”” ունեցած տեղեկատվության, խնդիրը “”կարգավորվել է օրենքով””: Այժմ նույն պատճառաբանությամբ բնակիչների (արդեն` ընտրողների) դռներն են թակում ՀՀ ոստիկանության թաղային լիազորները, որոնք անում են նույն գործողությունը, ինչը որ Լֆիկի տղաները, ստուգում են և գրանցում բնակիչների անձնագրային տվյալները:  




Լրահոս