Առաջին երեք տարիներին շրջանառության հարկ չեն վճարի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունն իր վաղվա նիստում հավանություն է տալու «Շրջանառության հարկի մա­սին» Հայաստանի Հանրապե­տու­թյան օրենքում լրացում կատարելու մա­սին» Հայաստանի Հան­րապետության օրենքի նա­խագծի վերաբերյալ Հա­յաստանի Հան­րապետության կառա­վա­­րու­թյան եզրակացության նա­խագծին:

Նշենք, որ այս օրենքի նախագիծը ներկայացրել են Հա­յաստանի Հանրապետու­թյան Ազգային ժողովի պատգամավորներ Միքայել Մել­քումյանը, Նաիրա Զոհրաբյանը, Էլինար Վարդանյանը, Բազմասեր Առաքելյանը և Վահան Կարապետյանը:

Նշենք, որ նախագծով առաջարկվում է շրջանառության հարկ վճարողներին գործունեության առա­­ջին երեք տարիներին ազատել առևտրական (առք ու վաճառքի), ինչպես նաև արտադ­րական գործունեությունից եկումուտների մասով շրջանառության հարկի վճարման պարտա­վորու­թյու­նից:

Կառավարության եզրակացության մեջ նշված է, որ իրենք դեմ են այս փոփոխություններին, սակայն դեռ այս օրենքի նախագիծը կքննարկվի Հա­յաս­տա­­նի Հան­­­րա­­պե­տու­թյան Ազգային ժողովում և հարակից զեկուց­մամբ հանդես կգա Հա­­յաս­տանի Հան­րա­պետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը:

Իրենց որոշման մեկնաբանության մեջ նշված է. «Միայն շրջանառության հար­կի դրույքաչափի նվազեցումն անընդունելի է՝ դրույքաչափի նվազեցումը պետք է կատարվի ձեռք­բե­րում­ները պարտադիր փաստաթղթավորելու պահանջի ներդրմամբ: Տվյալ դեպ­­քում, անըն­դու­նելի է նաև շրջանառության հարկ վճարողներին շրջանառության հարկի վճա­րումից ազա­տելը` առանց ձեռքբերումները պարտադիր փաստաթղթավորելու պահանջի ներ­դրման:

Իրականությանը չի համապատասխանում նաև նախագծի ընդունման հիմնավոր­մամբ բերված այն փաստարկը, որ շրջանառության հարկի ներդրմամբ պայմանավորված՝ հանրապետությունում փակվել են շուրջ 4000 փոքր օբյեկտներ, տասնյակ հազարավոր տնտեսավարող սուբյեկտներ գործում են կամ վնասով, կամ ցածր շահութաբերությամբ:

Նախագծում «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հան­րա­պե­տության օրենքով սահմանված օրենսդրական տեխնիկայի կանոնները մասամբ պահ­պան­ված չեն», – ասված է Կառավարության եզրակացությունում:




Լրահոս