
ԱՄՆ իշխանությունները ահաբեկչության դեմ պայքարի հիմնադրամ են ստեղծելու, որի դրամագլուխը կկազմի 5 մլրդ դոլար: Այս մասին հայտարարել է պետքարտուղար Ջոն Քերրին CBS հեռուստաընկերության եթերում:
Պետքարտուղարի խոսքով, այդ միջոցները պետք է օգնեն պետություններին էքստրեմիստների հետ արդյունավետ պայքարելու գործում:
Ինչպես նշել է Քերրին, հիմնադրամը թույլ կտա Վաշինգտոնին ռեսուրսներ ուղղել հակաահաբեկչական օպերացիաների ֆինանսավորմանը ողջ աշխարհում:
Ինչպես հայտարարել է պետքարտուղարը, Բարաք Օբաման հայտարարելու է հիմադրամի ստեղծման մասին Նյու-Յորքի Ուեստ-Փոյնտի զինվորական ակադեմիայում իր ելույթում: