Իտալիայի հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելիի խոսքով` հավաքականում լավագույն ֆուտբոլիստը հենց ինքն է, հայտնում է goal.com-ը:
«Ես, անկասկած, տեխնիկապես ամենազարգացած ֆուտբոլիստն եմ: Ամենաարագավազը: Ամենազվարճալի՞ն: Դե իհարկե, դա ակնհայտ է: Ես, պարզապես, լավագույնն եմ:
Միշտ երազել եմ մասնակցել աշխարհի առաջնությանը: Ցանկացած պատանի երազում է այդ մասին, երբ սկսում է ֆուտբոլ խաղալ: Ջանասիրաբար աշխատել և վաստակել այս հնարավորությունը: Բախտս բերեց»,- նշել է նա: