
Այսուհետ գյուղատնտեսության ոլորտում սուբսիդավորվելու են ոչ միայն սերմնացուն ու պարարտանյութը, այլ նաեւ դիզվառելիքը: Կառավարության այսօրվա նիստի ընթացքում այս մասին հայտարարեց վարչապետ Տիգրան Սարսյանը: Դիզվառելիքի գների մատչելիությունը կարևորն է գյուղատնտեսական ապրանքների ինքնարժեքի համար,-ասաց վարչապետը եւ տեղեկացրեց, որ դիզվառելիքի գինը կկազմի 350 դրամ:Դիզվառելիքն այս գնով գյուղացիներին մատակարարելու հնարավորություն տրվեց “Ֆլեշ” ընկերությանը: