Այսօր՝ փետրվարի 2-ին, Երևանի Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Ճանապարհային ոստիկանության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Մարգար Օհանյանի և ՃՈ 2-րդ սպայական գումարտակի նախկին հրամանատար Ստեփան Կարախանյանի, ՃՈ աշխատակիցներ Արա Լևոնյանի, Սամվել Մախմուրյանի գործով դատավարությունը։ Ինչպես դատարանի դահլիճից հայտնում է armlur.am -ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին դատարանում վկայություն է տալիս ՃՈ երկրորդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Արշակյանը։ Մինչ Արշակյանին լսելը, դատավոր Մխիթար Պապոյանը հայտնեց, որ փետրվարի մեկին դատարան դիմում է մուտք եղել ՃՈ առաջին սպայական գումարտակի հրամանատար Եղիշ Ենգիբարյանի կողմից, որով հա հայտնել է դատարանին, որ նախորդ դատական նիստի ժամանակ իր կողմից դատարանում տրված վկայությունների պահին եղել է հուզված, կաշկանդված, քանի որ առաջին անգամ է նման դեպքի առնչվել, ուստի խնդրել է դատավորից ու դատարանից՝ որպես հիմք ընդունել նախաքննչական մարմնում տված իր ցուցմունքը։ Այ պահին դատարանում շարունակվում է Արսեն Արշակյանի դատաքննությունը։ Ի դեպ, այսօր դատարանի դահլիճում է գտնվում նաև ԱԺ նախկին պատգամավոր, էջմիածնեցի, Ճոյտ մականունով Հակոբ Հակոբյանը։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ որոշ ԶԼՄ-ներ տեղեկություններ էին տարածել, թե իբր Արսեն Արշակյանը խուսափել է ներկայանալ դատարան, սակայն նա, օգտվելով արձակուրդ մեկնելու իր օրինական իրավունքից, գտնվել է արձակուրդում։Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Մարգար Օհանյանի դատին ներկա է էջմիածնեցի Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտը (ֆոտո)
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ