Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Մանոլո Սանչիսը ամփոփել է թիմի անցկացրած մրցաշրջանը:
Իր հարցազրույցում նա նշել է. «Կառլո Անչելոտտիի թիմը հոյակապ մրցաշրջան անցկացրեց, ինչը շատ լավ արտացոլում է մրցաշրջանի վերջում ունեցած պատկերը՝ Իսպանիայի Արքայական գավաթ և Չեմպիոնների լիգայի գավաթ:
Ավարտված մրցաշրջանում թիմի հաջողությունները Սերխիո Ռամոսի եւ Անխել դի Մարիայի շնորհիվ էին: Ռամոսը բազմիցս ապացուցել է, որ աշխարհում լավագույնն է իր դիրքում», – հավելել է նա:
Նշենք, որ Սանչիսը «Ռեալի» կազմում հանդես է եկել 1983–2001թվականների ընթացքում և համարվում է ակումբի լեգենդը: