Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովում տեղի է ունեցել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի եւ Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի հանդիպումը: Դեսպանը բարձր է գնահատել մրցակցային իրավիճակի բարելավմանն ուղղված Հանձնաժողովի գործունեությունը եւ ընդգծել, որ այն շատ կարևոր է ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ ՀՀ-ում գործող ամերիկյան ընկերությունների եւ օտարերկրյա ներդրողների համար ընդհանրապես: Հանդիպման ընթացքում ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը դեսպանին ներկայացրել է 2011 թվականին կատարված աշխատանքները` նշելով, որ Հանձնաժողովի գործունեության տեսանկյունից նախորդ տարին եղել է բավականին արդյունավետ: Ա. Շաբոյանը դեսպանին ներկայացրել է Հանձնաժողովի կայացրած որոշումների վիճակագրությունը` նշելով, որ նախորդ տարիների համեմատությամբ դրանց թիվը մի քանի անգամ ավելացել է: Ա. Շաբոյանը անդրադարձել է նաև նախորդ տարի կատարված օրենսդրական փոփոխություններին` ընդգծելով, որ դրանք հնարավորություն են տալիս աշխատելու շատ ավելի արդյունավետ:Ջոն Հեֆերնը բարձր է գնահատելՀանձնաժողովի առաջընթացը եւ կարեւորել մրցակցային հավասար պայմանների ստեղծմանն ուղղված Հանձնաժողովի ջանքերը:
Ա. Շաբոյան.ՏՄՊՊՀ-ի համար անցած տարին արդյունավետ է եղել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ