
Գազայի հատվածում քարկոծման է ենթարկվել այցով Մերձավոր Արեւելքում գտնվող ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի ավտոմեքենան: Նրա մեքենայի վրա քարեր, կոշիկներ եւ փայտեր են նետել:Պաղեստինցիները ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին մեղադրում են կողմնակալ վերաբերմունքի մեջ: Մուսուլմանական աշխարհում կոշիկ նետելը համարվում է ամենալուրջ վիրավորանքը: Վերջին տարիներին հաճախակի են դարձել տարբեր քաղաքական գործիչների վրա կոշիկ նետելու դեպքերը: