Ազգային ժողովում այսօր շարունակվելու են «Հայաստանի Հանրապետության 2013թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները:
Այսօր եկամուտների և ծախսերի կատարողականը պետք է ներկայացնի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը և Արտաքին գործերի նախարարությունը:
Հիմնական զեկուցողն է լինելու ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ – գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը: Սպասվում է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կ. Անդրեասյանի և ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի մասնակցությունը: