Աշխարհի առաջնությունում ֆավորիտն Իսպանիան է. Ռոբին վան Պերսի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոլանդիայի ազգային հավաքականի հարձակվող Ռոբին վան Պերսին նշել է, որ Բրազիլիայում սպասվող Աշխարհի առաջնության գլխավոր ֆավորիտը շարունակում է մնալ Իսպանիայի հավաքականը:  Նա նաև խոսել է իրենց հավաքականի հնարավորությունների մասին և նշել, թե նախկինի պես հավատում է իրենց մարզիչ Լուի վան Գալին:

«Սովորաբար ավելի շատ ժամանակ է տրվում պատրաստվելու համար համապատասխան մրցաշարերին: Բայց մենք ընդամենը 2 շաբաթ ունենք և 2 ընկերական հանդիպում աշխարհի լավագույն հավաքականների դեմ խաղերից առաջ: Իմ կարծիքով՝ Իսպանիան նախկինի պես աշխարհի լավագույն հավաքականն է:

Չեմ ցանկանում խոսել Լուի վան Գալի աշխատանքային մեթոդների մասին, բայց ես հավատում եմ, որ այդ համակարգը արդյունք կապահովի», – նշել է նա:

Հիշեցնենք, որ «Մունդիալ-2014»-ում Հոլանդիայի ազգային հավաքականի մրցակիցներն են Իսպանիայի, Չիլիի և Հոնդուրասի ազգային հավաքականները:




Լրահոս