Աստղագուշակ մայիսի 29-ի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոյ: Այսօր դուք սովորականից ավելի շատ կզգաք այլ մարդկանց բարոյական աջակցության կամ ուղղակի հավանության կարիքը: Ո՞ւմ դիմել: Առաջին հերթին՝ ոչ ընտանիքի անդամներին: Դիմեք հին ընկերներին՝ նրանց համար ավելի հեշտ կլինի հասկանալ ձեր քայլերի դրդապատճառները:

Ցուլ: Կենսական բարձր ներուժի շնորհիվ դուք հոգնածություն չեք զգում, եթե նույնիսկ արտաժամ եք աշխատում կամ երկար եք մնում մարզադահլիճում: Երեկոն նպաստավոր է առողջարարական և կոսմետիկ պրոցեդուրաների, ինչպես նաև մերսման սեանսների համար:

Երկվորյակ: Դուք կհասկանաք մարդկանց, կգուշակեք մտերիմների թաքուն ցանկությունները, կնպաստեք դրանց իրականացմանը: Օրվա երկրորդ կեսին իրենց զգացնել կտան որոշ հին խնդիրներ, հնարավոր է՝ ծագեն նորերը: Թե մեկը և թե մյուսը ձեր հակառակորդների ձեռքի գործն են, ովքեր կարողացել են հմուտ կերպով որպես բարեկամ ներկայանալ:

Խեցգետին: Ձեր տեսակետը սիրով կլսեն նույնիսկ այն մարդիկ, ում կյանքի փորձին ու գիտելիքներին դուք մեծ հարգանքով եք վերաբերվում: Նշանի շատ ներկայացուցիչների օրվա ընթացքում կճնշի ամհասկանալի մի անհանգստություն,որ կխանգարի կենտրոնանալ, կողմնորոշվել իրավիճակներում, հասկանալ, թե որն է տվյալ պահի ճիշտ պահելաձևը:

Առյուծ: Գործընկերների հետ փոքր տարաձայնությունները սրտին մոտ մի ընդունեք և այդ ամենին վերաբերվեք այնպես, որ դրանք հետևանքներ չեն ունենա և արագ կմոռացվեն: Դրա համար ամենահարմար պահը չէ այսօր: Հնարավոր են ֆինանսական դժվարություններ, որոնք հետևանք են ձեր սխալ որոշումների:

Կույս: Այսօր ճիշտ որոշումները ջրի մակերեսին են և կարիք չկա հասարակ հարցերի պատասխանները գտնելու վրա գլոխ կոտրել: Օրը բարենպաստ է նաև անձնական հարաբերությունների տեսանկյունից: Կույսերը հեշտ են լեզու գտնում սիրելիների հետ, ստեղծում են ներդաշնակության և փոխըմբռնման մթնոլորտ:

Կշեռք: Ամեն ինչ ստիպված կլինեն ինքնուրույն հաղթահարել: Բարեբախտաբար նրանց հետ է սուր կանխազգացողությունը, որի վրա հնարավոր է հենվել: Փոխարենը օրվա երկրորդ կեսը անհամեմատ ավելի բարեհաջող է և կբերի բազում հաճելի անակնկալներ:

Կարիճ: Շատ Կարիճներ կստանան անսպասելի և գայթակղիչ գործնական առաջարկներ, կսկսեն համագործակցել մարդկանց հետ, ովքեր նրանց համար կբացեն նոր հորիզոններ: Երեկոյան բարձր կլինի ստեղծագործական ներուժը: Այդ պատճառով էլ օրվա այդ հատվածը խիստ բարենպաստ է երևակայություն և ոչ միանշանակ մոտեցում պահանջող գործերի համար:

Աղեղնավոր: Շրջապատի մարդիկ հետաքրքրությամբ հետևում են, թե ինչպես եք դուք գնում հաջողության հետևից: Ինչ-որ մեկը կարող է նույնիսկ նախանձել, բայց խանգարել՝ չի համարձակվի: Օրը բարենպաստ է ազդեցիկ դեմքերի և պաշտոնյաների հետ շփումների համար:

Այծեղջյուր:  Աշխատեք ունենանալ աջակցությունն այն ազդեցիկ մարդու, ում խոսքը լսում են ոչ միայն ձեր կողմնակիցները, այլև հակառակորդները:Այսօր գումարները ճիշտ տեղաբաշխել և նպատակաուղղել ձեզ չի հաջողվի: Անձնական հարաբերությունների տեսանկյունից օրը թերևս բարենպաստ է, մտերիմների հետ շփումները կուրխացնեն ձեզ:

Ջրհոս: Աշխատանքին վերաբերող կարևոր հարցերի և երկարաժամկետ համագործակցության հետ կապված որոշումներ կայացնելը ցանկալի չէ: Երեկոն բարենպաստ է մտերիմ մարդկանց հետ շփումների, ռոմանտիկ տեսակցությունների, ընկերական երեկոների համար:

Ձկներ: Օրը բարենպաստ է, և հնարավորություն կա, որ դուք ձեզ ցուցադրեք ամենալավ կողմերով, համոզեք մարդկանց, որ արժանի եք առաջխաղացման և նոր պաշտոններ զբաղեցնելու: Օրը բարենպաստ է նաև սովորելու և մասնագիտական կարգը բարձրացնելու համար:




Լրահոս