Ամենաքիչը 21 մարդ է մահացել Իրաքի մոսուլ քաղաքում` երկու պայթյունների հետևանքով, տեղեկացնում է իրաքայն ոստիկանությունը:
Զոհվածների մեջ 10 իրաքյան բանակի զինվորներ կան:
Ավելի վաղ` չորեքշաբթի, Բաղդադում մահապարտի պայթյունի հետևանքով զոհվել էր 16 մարդ:
Ընդհանուր առմամբ, մայիսի 28-ին մահապարտների հարձակումների հետևանքով Իրաքում մահացել է 52 մարդ, իսկ հարյուրից ավելին տարբեր ծանրության վնասվածքներ ստացել: