Հունիսին ՀՀ դեսպանների արտակարգ հավաք կլինի․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների պնդմամբ, հունիսի սկզբներին Երեւանում տեղի է ունենալու օտարերկրյա պետություններում հավատարմագրված ՀՀ դեսպանների արտակարգ հավաք: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ բոլոր դեսպաններին հրահանգված է ներկայանալ Երեւան: Չի բացառվում, որ պատճառը Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ է կապված, որպեսզի դեսպաններին հանձնարարեն՝ այս գլխից ակտիվ լոբբիստական աշխատանքներ իրականացնել: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան ասաց. «Նման հավաքներ պարբերաբար կազմակերպվում են: Դրանց ավարտին հրապարակվում է տեղեկատվություն»: Մեր ճշտող հարցին, թե, այնուամենայնիվ, նման միջոցառում լինելու է, թե ոչ, Բալայանը նշեց. «Նման կարգի միջոցառումների մասին նախօրոք տեղեկացնում ենք»: Նկատի ունենալով մեր ԱԳՆ-ի պաշտոնական «ուրբաթախոսությունը», այդ հավաքի մասին հավանաբար պաշտոնապես կտեղեկանանք հավաքի ավարտին, երբ դեսպաններն արդեն մեկնած կլինեն իրենց «հոբբիներով» զբաղվելու»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:        




Լրահոս