«168 ժամ» թերթը գրում է. ««Այսօր ես տեսա նրան՝ ընկեր Միկոյանին: Նրա` 1,60 սմ-անոց բրոնզակոփ կիսարձանը (полуфигура) կանգնած էր Երեւանի «Կռազի պարկում»: Ձուլարանի մետաղյա ու ծանր դռներն այնքան արագորեն փակվեցին, որ տեսախցիկը չկարողացավ ֆիքսել հերոսին: Բայց հերոսը կա: Նա կանգնած էր բազում «Կռազ» մեքենաների կմախքների հարեւանությամբ, Երեւանի արվարձանային աղքատության շունչը կրող մի թաղամասում բացված ձուլարանում:
Անաստաս Միկոյանի արձանի վրա աշխատել են երեք հոգի՝ ձուլող վարպետը, բանվորը եւ տեխնիկական աշխատանքներին հետեւող քանդակագործը: Մինչ նրանք առավոտյան վերջին աշխատանքներն էին կատարում արձանի վրա, Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը նույն պահին Ազգային ժողովում հայտարարում էր. «Թե արձանը երբ կտեղադրվի` հայտնի չէ, չեմ կարող ասել: Ֆինանսավորման աղբյուրը եւս պարզ չէ, էսքիզային նախագիծ դեռ չկա»»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: