ՀՀ արտաքին պարտքը 2.6 անգամ ավելացել է․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման ընթացքում հասցրեց երկրաչափական պրոգրեսիայով ավելացնել Հայաստանի արտաքին պարտքը:

Եթե 2007թ. տարեվերջի դրությամբ ՀՀ արտաքին պարտքը 1 մլրդ 448 մլն 905 հազար ԱՄՆ դոլար էր, ապա 2013թ. տարեվերջին այն ավելացավ 2.6 անգամ՝ դառնալով 3 մլրդ 903 մլն 751 հազար ԱՄՆ դոլար: Ընդ որում, ամենամեծ պարտքը իշխանությունները վերցրել են 2009թ.՝ 1.065մլրդ ԱՄՆ դոլարին համարժեք գումար:Հետագա տարիներին վերցված վարկի գումարը տատանվել է 280-290 մլն դոլարի սահմաններում:

Հատկանշականն այն է, որ այդ պարտքը կուտակվել է այսրոպեական խնդիրներ լուծելու (ձեռքի հետ էլ իշխանություններին դրանից գերշահույթներ ստանալու) համար, իսկ այդ գումարները մարելու պարտականությունը թողնվել է հաջորդ սերունդների վրա: Այլ կերպ ասած, դրանց զգալի մասը եղել է ոչ թե զարգացման ծրագրերի, այլ՝ կայունությունը պահելու եւ փլուզումը կանխելու նպատակով»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:   




Լրահոս