ՕԵԿ-ը գիտի մարդկանց սրտեր և հոգիներ տանող ճանապարհը. «168 ժամ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«168 ժամ» թերթը գրում է. «Շատերը թերահավատորեն են վերաբերվում այն գաղափարին, որ ՕԵԿ-ին կհաջողվի գրավել մարդկանց սրտերը։  Բայց ՕԵԿ-ը գիտի մարդկանց սրտեր և հոգիներ տանող ճանապարհը, դա խոստումներ տալն է: Եվ ՕԵԿ-ն այդ ճանապարհի վրա է. նորաստեղծ ընտանիքներին խոստանում են նվազագույնը 300 հազար դրամ, Չեռնոբիլի ատոմակայանի վթարի հետևանքները վերացնողներին և նրանց երեխաներին՝ անվճար պրոթեզ և առողջարանային բուժում և այլն։ Սրանք նախընտրական խոստումներ չեն, այլ օրենքի նախագծեր, բայց քանի որ դրանք չեն ընդունվի, ապա հաստատ կդառնան նախընտրական խոստումներ, և բոլոր նրանք, ովքեր կհավատան դրանց, կդառնան ՕԵԿ-ի պոտենցիալ ընտրողները»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս