Ազգային Ժողովում այս պահին ընթանում են 2013թ. պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումները: Այսօրվա նիստում քննարկվում է Մարդու իրավունքների աշխատակազմի կատարած աշխատանքը:
ՀՀ Ֆինանսների նախարարի տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը նշեց, թե բյուջեով ՄԻՊ-ի աշխատակազմին տրամադրվել է 174,3 մլն դրամ, կատարողականը կազմել է 96.8 տոկոս:
«Եղել են նաև արտաբյուջետային աշխատանքների համար տրամադրված գումարներ», – նշեց նա, հավելելով, թե դրանք կազմել են 74.8 մլն դրամ, իսկ կատարողականը 92.2 տոկոս:
Ջանջուղազյանը նաև հավելեց, թե չի եղել որևէ պարտավորություն, որը ստանձնած է եղել ՄԻՊ-ը և պարտավորվածությունը չի կատարվել: