Ինչո՞ւ են փակվում ձեռնարկությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր Ազգային Ժողովում ներկայացնում էր 2013թ. պետբյուջեի կատարողականը: Ինչպես Անդրեասյանից առաջ նշել էր գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, ՄԻՊ-ի կատարողականը կազմել էր 96,8 տոկոս:

Արդեն Կ. Անդրեասյանն իր ելույթում նշեց, որ ոչ 100 տոկոսով կատարողականը նշանակում է, որ իրենք կարողացել են խնայողություն կատարել:

«Կարողացել ենք անել խնայողություն, տնտեսում, եթե հարյուր տոկոս չի, նշանակում է տրամադրված գումարներն ամբողջովին չեն ծախսվել», – նշեց նա, հավելելով, թե չօգտագործված գումարները հետ են գնացել պահուստային ֆոնդ և այնտեղից իրենց տրամադրել են համակարգիչներ:

Ելույթից հետո Անդրեասյանին հարց ուղղեց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը, ով բարձրացրեց փոքր և միջին ձեռնարկությունների փակման խնդիրը, նշելով որ միայն այս տարվա առաջին եռամսյակում փակվել են 1000-ից ավել օբյեկտներ:

« Ունե՞ք վերլուծություններ, թե ինչու է խաթարվում մարդկանց ձեռնարկատիրական գործունեությունը: Վարչապետը նշել էր, թե զորբայությամբ չպետք է խլվեն մարդկանց բիզնեսները», – հարցրեց Մելքումյանը:

Ի պատասխան Սնդրեասյանը նշեց, թե իրենց տարեկան զեկույցում ներկայացված են ձեռնարկատիրական այն խնդիրները, որոնց մասին բարձրաձայնել էր պատգամավորը:

«Մենք ունենք հստակ դիմումատուներ, որոնց դիմումների վրա ենք աշխատում, ինչպես նաև մեր նախաձեռնությամբ», – ընդգծեց նա:




Լրահոս