Աստանայում կստորագրվի Եվրասիական տնտեսական միության պայմանագիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայանալու է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստ, որը Մաքսային միության և Ռուսաստանի, Բելոռուսի ու Ղազախստանի Միասնական տնտեսական տարածքի գլխավոր մարմինն է:

Նախատեսվում է, որ երեք երկրների ղեկավարները կստորագրեն Եվրասիական տնտեսական միության պայմանագիր, որն ուժի մեջ կմտնի 2015թ.-ի հունվարի 1-ից: Միության ստեղծումը ինտեգրման ավելի բարձր մակարդակ կապահովի մասնակից երկրների համար: Երեկ պետություններ պարտավորություն են վերցնում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժ ապահովել, տնտեսության գլխավոր ոլորտներում համաձայնեցված քաղաքականություն իրագործել:

Այսպիսով, ավարտվում է ԱՊՀ տարածքում խոշորագույն ընդհանուր շուկայի ստեղծումը (170 մլն մարդ), որը կդառնա տնտեսական զարգացման նոր խոշոր կենտրոն, տեղեկացնում է rosbalt.ru-ն:

Բանակցությունների ընթացքում ենթադրվում է քննարկել Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի գործունեության գործնական հետ կապված հարցեր:Կդիտարկվեն եվրասիական ինտեգրման մասնակիցների կազմի հետագա ընդլայնման հարցեր, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միացման և Ղրղզստանի օրենսդրությունը ՄՄ-ի և Միասնական տնտեսական տարածքի իրավական բազային համապատասխանեցնելու համար ճանապարհային քարտեզի նախապատրաստման հարցերը:




Լրահոս