ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար, Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ Մհեր Սեդրակյանը «Ժողովուրդ»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ինքն ԱԺ ընտրություններին մասնակցելու է մեծամասնական ընտրակարգով: Նա ասել է, որ թեկնածությունն առաջադրելու է Երեւանի թիվ 13 ընտրատարածքում, որտեղից ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ-ական Արմեն Պուրտոյանը: Սեդրակյանն ասել է նաեւ, թե նորմալ է համարում, եթե Պուրտոյանը եւս առաջադրվի նույն ընտրատարածքում, միայն թե, ըստ նրա, հաղթողը կլինի ինքը: Հարցազրույցը` «Ժողովուրդ»-ի վաղվա համարում:




Լրահոս