Քաղաքացիները դժգոհում են դատարաններից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քաղաքացիները դեռևս շարունակում են դժգոհել իրավական համակարգից: Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:

Նա նշեց, թե այդ դժգոհություններն առաջանում են դատարաններից և դատախազությունից:

«Մարդիկ ամենաշատ խնդիրներին հանգում են դատարանների հետ շփվելիս: Մարդիկ գալիս են մեզ մոտ հենց  այդ խնդիրները լուծելու համար: Իսկ երկրորդ տեղում սոցիալ-տնտեսական խնդիրներն են», – նշեց նա:

Ներկայացնելով մարզային տվյալներ, նա նշեց, թե խնդիրների բարձրաձայնման առումով  ամենաակտիվը Լոռու, Սյունիքի և Շիրակի մարզերն են: Սակայն նա դա մեկնաբանեց այն հանգամանքով, որ այս մարզերում կան ՄԻՊ գրասենյակներ: Անդրեասյանը հավելեց, թե ավելացել են քաղաքացիների դիմումներն ուղղված իրենց գրասենյակին:




Լրահոս