Մոսկվան զբոսաշրջության համար վատագույն երկրներից երրորդն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Tripadvisor կայքի կողմից ներկայացված վարկանիշային ցանկում, որը հիմնված է ողջ աշխարհից 54 հազար զբոսաշրջիկների կարծիքի վրա, Մոսկվան զբոսաշրջության համար վատագույն քաղաքների թվում գրավում է երրորդ տեղը: Այս մասին տեղեկացնում է moya-planeta.ru-ն:

Այս ցանկում առաջին տեղը զբաղեցնում է Մումբայը (Հնդկաստան), երկրորդ տեղում է Մարաքեշը (Մարոկո): Առանձին պարամետրերով ռուսաստանյան մայրաքաղաքը դարձել է բացարձակ առաջատար` մինուս նշանով: Ողջ աշխարհի զբոսաշրջիկների գնահատմամբ, այստեղ ամենաանբարեհամբույր տեղացիներն են, ամենավատ հյուրանոցներն ու տաքսիները, և ամենամեծ ճեղքվածքը` ապրանքների գների և որակի միջև:

Ամենալավ քաղաք է ճանաչվել Տոկիոն, որը հաղթել է նաև «լավագույն հասարակական տրանսպորտ», «լավագույն տաքսի» և «ամենաբարեկամաբար տրամադրված տեղի բնակիչներ» անվանակարգերում: Երկրորդ տեղում Նյու Յորքն է, որտեղ զբոսաշրջիկներին հատկապես գերում են ռեստորանների բազմազանությունն ու դիտարժան վայրերի առատությունը:




Լրահոս