ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս օրերին ԱԺ աշխատակազմի աշխատակիցները համատարած բացատրագրեր են գրում ամանորյա տոներից հետո իրենց բացակայությունների համար: Բացակայություններն, իհարկե, շատ չեն եղել` ընդամենը մեկ-երկու օր: Սակայն ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը փորձում է ամեն գնով ինքնահաստատվել` գրավոր բացատրագրեր պահանջելով: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ հունվարի 9-11-ն առողջական վատ վիճակի պատճառով աշխատանքից բացակայել է նաեւ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը: Նա այդ օրերին գտնվել է ՀՀ-ից դուրս եւ հիվանդության պատճառով չի կարողացել անգամ Երեւան վերադառնալ: Ու չնայած արդեն 20 տարի աշխատում է խորհրդարանում, երեկ` երեկոյան, Նիկոյանի կարգադրությամբ ազատվել է աշխատանքից:




Լրահոս