Այսօր` ժամը 11:00-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվելու է ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Բենիկ Հարությունյանի ներկայացրած հայցի քննությունն ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի: Նախորդ դատական նիստն ընդմիջվել էր, քանի որ «Ժողովուրդ»-ը սպասում էր Բենիկ Հարությունյանի դեմ ԱՄՆ-ում կայացված դատական վճռի պատճենին: Ժողովրդավարության մասին անվերջ թմբկահարող ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն այս հարցով իրենց ուղարկված նամակին այդպես էլ չպատասխանեց: Սակայն Հարությունյանի պարտքերի մասին ԱՄՆ-ում կայացված դատավճիռը խմբագրությունն արդեն ստացել է եւ պատրաստվում է փաստաթուղթը ներկայացնել դատարան: Հիշեցնենք, որ Բ.Հարությունյանը «Ժողովուրդ»-ից պահանջում է 2,5 մլն դրամ:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ