Իտալիայի արտգործնախարարությունը հայտարարել է ԵԱՀԿ դիտորդների խմբի ազատարձակման մասին, որի հետ կապը կորսվել էր չորեքշաբթի օրը՝ Ուկրաինայի Դոնեցկի մարզում. տեղեկացրել է Rai News 24 հեռուստաընկերությունը:
Նշվում է, որ դիտորդների շարքում էր Իտալիայի քաղաքացին, որի ազգականների հետ արդեն կապվել է իտալական արտգործնախարարությունը:
РИА Новости-ն նշում է, որ ԵԱՀԿ-ից այս տեղեկատվության հաստատում առայժմ չի ստացվել:
Նախօրեին ԵԱՀԿ-ն վերահաստատել էր կապը դիտորդական խմբի հետ: Դիտորդների այդ խմբի հետ կապը կորել էր այն պահին, երբ խմբի անդամները մեկնել էին Դոնեցկի մոտակայքում հերթական դիտարկմանը և կանգնեցվել անհայտ անձանց կողմից Շախտյորսկ քաղաքի պահակակետի մոտակայքում: