ՀՀ կառավարության այսօրվա նիստում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը կառավարությանը ներկայացրեց վարակիչ հիվանդություններ փոխանցողների դեմ պայքարի ծրագիրը, որի նպատակն է վարակիչ հիվանդությունների փոխանցողների դեմ պայքարի միջոցառումներն ավելի արդյունավետ իրականացնել: Ծրագրի շնորհիվ հնարավոր կլինի հանրապետությունում գրանցվող տարափոխիկ հիվանդություններով հիվանդացության դեպքերը նվազեցնել կամ ընդհուպ մինչև վերացնել:
Կառավարությունը հավանություն տվեց առաջարկին և միաձայն ընդունեց:
Ի դեպ, երբ ՀՀ առողջապահության նախարարը պետք է ներկայացներ 20-րդ հարցը, ներկայացրեց 21-րդը: Վարչապետն անմիջապես ընդհատեց նախարարին` ասելով, որ պետք է ընթերցել 20-րդ, ոչ թե 21-րդ հարցը: