Ուկրաինայի ԿԸՀ-ն ավարտել է արտահերթ նախագահական ընտրություններին տրված ձայների հաշվարկը, մշակված է էլեկտրոնային արձանագրությունների 100%-ը: BBC-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը Գերագույն Ռադայում իր ելույթում:
Նրա խոսքով, Պյոտր Պորոշենկոն հաղթել է առաջին փուլում ձայների 54,7%-ը հավաքելով: Տուրչինովը հավելել է, որ, նախնական տվյալների համաձայն, Կիևի նոր քաղաքագլուխ է ընտրվել Վիտալի Կլիչկոն:
Միևնույն ժամանակ ԿՒՀ նախագահ Միխաիլ Օխենդովսկին հայտարարել է, որ էլեկտրոնային-տեղեկատվական համակարգ դեռ պետք է մուտքագրվեն Դոնեցկի մարզի մեկ շրջանի արդյունքները: