
ՀՀ կառավարության այսօրվա նիստում կառավարությունը հավանություն տվեց «պատանի երկրապահ» կազմակերպությանը 60 մլն դրամ գումար տրամադրելու մասին առաջարկին:
Հարցը զեկուցում էր ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ում ներկայացմամբ գումարն անհրաժեշտ է կազմակերպությանը հայրենասիրական և ռազմահայրենասիրական ծրագրեր իրականացնելու համար:
«Հաշվի առնելով` կազմակերպության մեծ փորձը, խնդրում եմ հավանության արժանացնել»,- առաջարկեց Աշոտյանը:
Կառավարությունը միաձայն հավանություն տվեց առաջարկին: