«ԲԱՐԵԿԻՐԹ» ՄՆԱՑԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` Արագածոտնի մարզի Թալինի քաղաքապետ ՀՀԿ-ական Մնացական Մնացականյանը վերջերս ԲՀԿ-ի հետ գաղտնի բանակցություններ է վարում, որպեսզի առաջիկա խորհրդարանական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու դեպքում ԲՀԿ-ն սատարի իրեն: Նա ցանկանում է իր թեկնածությունն առաջադրել թիվ 15 ընտրատարածքում` ԱԺ պատգամավոր ՀՀԿ-ական Խաչիկ Մանուկյանի հետ, ինչի համար ամուր «թիկունք» է փնտրում: Փորձեցինք լուրը ճշտել քաղաքապետից: Վերջինս «մուննաթ» գալով ասաց. «Դրանք հիմարություններ են, ո՞վ ա հնարե էդ: Ես եթե Հանրապետական կուսակցության անդամ եմ, ո՞նց կարամ ԲՀԿ-ի հետ ինչ-որ բանակցեմ կամ Ձեր հետ»: «Ես էս պահին խոսելու ցանկություն չունեմ, որ ես խոսեմ, դու էլ գրես, հենց ըտենց»,-ահա այսպես արտահայտվեց Թալինի Մնացը` անջատելով հեռախոսը: Իհարկե, մենք էլ առանձնապես հաճույքով չենք խոսում մտքերը փողոցային բառապաշարով արտահայտող պաշտոնյայի հետ, բայց լրագրողական էթիկայի նորմերը պահպանելու համար ստիպված ենք զանգահարել:




Լրահոս