ԳՅՈՒՂԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ` ԽՈՊԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն գրել ենք, Շիրակի մարզի  8  համայնքներում փետրվարի 12-ին տեղի են ունենալու համայնքապետի ընտրություններ: Բասեն համայնքում առաջադրվել էին գործող գյուղապետ հանրապետական Համլետ Պետրոսյանն ու համայնքի ղեկավարի տեղակալ, անկուսակցական Արշակ Խատրյանը: Մեզ հայտնի դարձավ, որ վերջինս թիվ 33 ԸԸՀ-ին է ներկայացրել ինքնաբացարկի միջնորդություն եւ հայտնել, որ չի ցանկանում մասնակցել առաջիկա ընտրություններին: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ գյուղապետի թեկնածուն բավականին ուշագրավ պատճառ ունի իր թեկնածությունից հրաժարվելու համար: Նա որոշել է մեկնել Ռուսաստանի Դաշնություն` արտագնա աշխատանքի: Փաստորեն, Խատրյանը «խոպանչու» գործը գերադասում է համայնքի ղեկավարի պաշտոնից:




Լրահոս